Իրավական08:58, 26 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում կալանավորվել են առողջապահության նախարարության աշխատակիցներ

Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարի շրջանակներում նոր բերման ենթարկվածներ կան։ Թուրքիայի ոստիկանությունն այս անգամ գործողություն է իրականացրել առողջապահության նախարարությունում:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակում ձերբակալման որոշում էր կայացվել 30 անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ-գյուլենական համայնք) հետ կապ ունենալու մեջ:
Դատախազության ցուցումով Անկարայի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել 20 կասկածյալի, որոնցից 3-ը` մասնավոր հիվանդանոցների, իսկ 17-ը մինչ այդ հանրային հաստատություններից հեռացված նախկին աշխատակիցներ են:
Մնացած 10 կասկածյալին հայտնաբերելու համար աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Թուրքական իշխանությունները բազմիցս դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին, բայց ապարդյուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |