Իրավական07:46, 27 Հոկտեմբեր 2018
Ստամբուլի դատախազությունը Սաուդիան Արաբիայից պահանջում է հանձնել սաուդցի լրագրողի սպանության կասկածյալներին

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործի շրջանակներում Սաուդիան Արաբիայից պահանջել է Թուրքիային հանձնել 18 կասկածյալի։ Պահանջագիրն ուղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարարություն։
Դատախազության պահանջի վերաբերյալ հայտարարություն է արել արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը՝ նշելով, որ ակնկալում են, որ նշյալ անձինք թուրքական դատարանի առջև կանգնեն։
Ըստ նրա՝ լրագրողի դաժան սպանությունից հետո Ստամբուլի դատախազությունն առանց հապաղելու հետաքննություն է սկսել և շարունակում է ապացույցների մանրակրկիտ ուսումնասիրությունը։
«Սրան հաջորդող փուլն այս պահանջագրի կատարումը պետք է լինի։ Այդ դաժան դեպքը կատարվել է Ստամբուլում։ Թուրքիայի վարչական օղակները և արդարադատություն իրականացնող մարմիններն այս դեպքը բացահայտելու հարցում վճռական են տրամադրված»։
Նշելով, թե ակնկալում են, որ կասկածյալներին կհանձնեն թուրքական արդարադատությանը՝ Գյուլն ընդգծել է՝ շատ կարևոր է, որ այս հարցում Սաուդիան Արաբիայի պատկան մարմինները համագործակցեն իրենց հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |