Իրավական07:44, 29 Հոկտեմբեր 2018
Գերմանիայում Էրդողանի դեմ բողոքի ակցիա կատարած լրագրողը կարող է արտաքսվել երկրից

Բեռլինում Գերմանիայի կանցլերի և Թուրքիայի նախագահի համար կազմակերպված մամուլի ասուլիսին «Ազատություն լրագրողներին» շապիկը կրող համբուրգցի լրագրողը hնարավոր է արտաքսվի Գերմանիայից: Լրագրող Ադիլ Յիղիթի շապիկի թուրքերեն գրվածքը ուղղված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին:
Ադիլ Յիղիթը Համբուրգում գտնվող «Եվրոպական փոստ» լրատվական պորտալի տնօրենն է: 36 տարի է, ինչ բնակվում է Գերմանիայում:
Գերմանական լրատվական գործակալությանը տված հարցրազրույցին 60-ամյա Յիղիթը պարզաբանել է, որ իր կարծիքով բնակության թույլտվությունը չի երկարաձգվում այն պատճառով, որ նա մասնակցել է ասուլիսին:
«Սրա հետ է կապված, մեկ այլ բան չի կարող լինել»,- ասել է լրագրողը:
Յիղիթի խոսքով` Գերմանիայի օտարերկրացիների հարցերով բաժնից պահանջել են մինչև 2019թ. հունվարի 22-ը լքել երկիրը: Նա մտահոգություն ունի, որ իրեն կարտաքսեն Թուրքիա, որտեղ լրագրողներին լռեցնում են:
Հիշեցնենք, որ Էրդողանի` Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլինին մասնակցել էր նաև Ադիլ Յիղիթը: Նա հագել էր «Gazetecilere Özgürlük» (Ազատություն լրագրողներին) գրությամբ շապիկ և հարկադրաբար դուրս բերվել սրահից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |