• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 15:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:33, 29 Հոկտեմբեր 2018

Ընդդիմադիր կուսակցապետն Էրդողանին փոխհատուցումներ վճարելու համար վաճառել է իր տունը

Ընդդիմադիր կուսակցապետն Էրդողանին փոխհատուցումներ վճարելու համար վաճառել է իր տունը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատարանի որոշմամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պարբերաբար վճարած դրամական փոխհատուցումների պատճառով վճարել է իր առանձնատունը:

Այս մասին գրել է թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Թալաթ Աթիլան: Աթիլան շատերի նման հետաքրքրվել է, թե որտեղից է Քըլըչդարօղլուն վճարում այն փոխհատուցումները, որոնք նրան պարտավորեցնում է դատարանը նախագահ Էրդողանի հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար: Վերջինս ընդդիմադիր կուսակցապետից կարողացել է միայն «կորզել» տեղեկություն այն մասին, որ Քըլըչդարօղլուն վաճառել է իր առանձնատունը մոտ 500.000 թուրքական լիրայով (90000 դոլար):

«Քըլըչդարօղլուն Բուրհանիյեում գտնվող իր առանձնատունը 2 պատճառով կարող էր վաճառել.

1. Նախագահ Էրդողանին վճարած դրամական փոխհատուցումների պատճառով առաջացած պարտքերը մարելու համար:

 

2. Վերջերս ամուսնացրած որդու՝ Քերեմ Քըլըչդարօղլուի հարսանիքի ծախսերը հոգալու համար»,- գրում է հեղինակը:

Նշենք, որ Քըլըչդարօղլուն ամենաշատ է հայտնվում դատավարություների կիզակետում նախագահ Էրդողանին վիրավորելու համար: Վերջին 15 տարվա ընթացքում Էրդողանը նույն մեղադրանքով ԺՀԿ առաջնորդի դեմ երկու տասնյակից ավելի դատական հայց է ներկայացրել։ Միայն վերջին 8 տարվա ընթացքում՝ 2010-2018թթ., ի վնաս Քըլըչդարօղլուի կայացվել է 15 դատական վճիռ, որոնցով վերջինս  պարտավորեցվել է Էրդողանին վճարել ավելի քան 1 մլն լիրայի բարոյական փոխհատուցում։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}