Իրավական11:41, 01 Նոյեմբեր 2018
ՅՈՒՆԵՍԿՕ․ 2006թ․ մինչ օրս աշխարհում ընդհանուր առմամբ 1096 լրագրող է սպանվել

Հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի լրագրող Ջեմալ Քաշըքչըի (Խաշոկջի) սպանության դեպքը աշխարհի ուշադրությունը մեկ անգամ ևս կենտրոնացրեց լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների վրա։
Լրագրողներ համար ամենավտանգավոր պետությունների թվին են պատկանում Սիրիան, Մեքսիկան, Աֆղանստանը, Իրաքը և Ֆիլիպինները։ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) և «Լրագրողների միջազգային ֆեդերացիա» (IFJ) կազմակերպությունների տվյալների համաձայն՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս տարեկան միջինում 90 լրագրող է սպանվում։ Միայն 2017թ․ Աֆղանստանում սպանվել է 13, Սիրիայում՝ 12, Մեքսիկայում և Իրաքում՝ 11 լրագրող։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԵՍԿՕ) հրապարակած տվյալներով՝ 2006թ․ մինչ օրս աշխարհում ընդհանուր առմամբ 1096 լրագրող է սպանվել։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 4 օրում մեկ լրագրող է սպանվել՝ իր մասնագիտական գործունեության պատճառով։
RWB կազմակերպության հավաքագրած տվյալների համաձայն՝ 2017թ․ սպանվել է 65 լրագրող, իսկ ըստ IFJ-ի զեկույցի՝ այդ թիվը նախորդ տարի հասել է 93-ի։ Ընդ որում՝ 2017թ․ սպանված լարգրողների 55 տոկոսը զոհվել է ոչ պատերազմական պայմաններում։ 2018թ․ 10 ամիսների ընթացքում ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սպանվել է 86, ըստ RWB-ի՝ 56 լրագրող։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |