Իրավական07:50, 02 Նոյեմբեր 2018
Թուրքական դատարանի եզրակացություն. ամերիկացի հոգևորականը լրտեսություն չի արել Թուրքիայում
Իզմիրի ծանր հանցանքների դատարանում նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով հերթական դատական նիստը։ Ավելի վաղ թուրքական դատարանի որոշմամբ, Բրանսոնը ազատ էր արձակվել և վերադարձել էր ԱՄՆ։ Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած դատական նիստը տեղի է ունեցել առանց Բրանսոնի ներկայության։
Ամերիկացի հոգևորականը Թուրքիայում շուրջ 2 տարի կալանավորված էր։ Նա մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու, լրտեսություն անելու մեջ։ Նախավերջին դատական լսումների ժամանակ թուրքական դատարանը, համարելով, որ Բրանսոնը կրել է իր պատիժը, ազատ արձակեց ամերիկացի հոգևորականին, բայց միևնույն ժամանակ նրա վրայից չհանվեցին մեղադրանքները։
Իզմիրի դատարանը եկել է այն եզրակացության, որ Բրանսոնը Թուրքիայում չի իրականացրել ոչ՛ ռազմական, ոչ՛ էլ քաղաքական լրտեսություն։ Դատարանը համարել է այդ մեղադրանքները ապացուցող փաստերը բավարար չեն։
Սակայն ըստ թուրքական դատարանի՝ թեև Բրանսոնը գյուլենական համայնքի անդամ չի եղել, այնուամենայնիվ նա «համագործակցել է գյուլենական համայնքի հետ»։
Հիշեցնենք, որ Բրանսոնին կալանավորելու պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել էին։ Միացյալ Նահանգները մի որոշ տնտեսական պատժամիջոցներ էին կիրառել Թուրքիայի նկատմմաբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |