Իրավական10:40, 03 Նոյեմբեր 2018
Էրդողանը հերթական անգամ դատի է տվել ընդդիմադիր կուսակցապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն վիրավորելու և զրպարտելու մեղադրանքով հերթական անգամ դատի է տվել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Այս անգամ հայց ներկայացնելու առիթ է հանդիսացել Քըլչդարօղլուի հայտարարությունը, որում նա մեղադրել էր Էրդողանին Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության մասին նախօրոք տեղեկացված լինելու մեջ:
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը տեղի ունեցած սպանությունից հետո ընդդիմադիր առաջնորդը անբավարար էր համարել կառավարության քայլերը, իսկ Թուրքիայի նախագահին մեղադրել էր արաբ լրագրողի սպանության գործը ծածկադմփոց անելու, սպանությունն իրականացնողներին երկրից դուրս գալ թույլ տալու և հանցագործներին հովանավորելու մեջ:
Էրդողանի փաստաբանի՝ գլխավոր դատախազությանը ներկայացրած հայցում պահանջվել է Քըլըչդարօղլուին մեղադրանք առաջադրել զրպարտության և նախագահին վիրավորելու հոդվածներով :
Քըլըչդարօղլուն ամենաշատ է հայտնվում դատավարություների կիզակետում նախագահ Էրդողանին վիրավորելու համար: Վերջին 15 տարվա ընթացքում Էրդողանը նույն մեղադրանքով ԺՀԿ առաջնորդի դեմ երկու տասնյակից ավելի դատական հայց է ներկայացրել։ Միայն վերջին 8 տարվա ընթացքում՝ 2010-2018թթ., ի վնաս Քըլըչդարօղլուի կայացվել է 15 դատական վճիռ, որոնցով վերջինս պարտավորեցվել է Էրդողանին վճարել ավելի քան 1 մլն լիրայի բարոյական փոխհատուցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |