• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:55, 13 Նոյեմբեր 2018

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի գործողությունները որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի գործողությունները որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում

Հայաստանի Հանրապետությունը համապատասխան աշխատանքներ է տանում Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Աննա Նաղդալյանը անդրադարձավ Ադրբեջանում Կարեն Ղազարյանի նկատմամբ հարուցված դատական գործընթացին։ Ըստ նրա՝ ի սկզբանե ակնհայտ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են թատերական ներկայացում բեմականացնել՝ Ադրբեջանի տարածքում  հայտնված ՀՀ քաղաքացուն տեսախցիկների առջև որպես դիվերսանտի ներկայացնելով, սակայն դա անհաջող սցենար էր, քանի որ Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ և պարտադիր զինվորական ծառայության չէր զորակոչվել: Հայաստանը Կարեն Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ բոլոր ապացույցները միջազգային կազմակերպությունների միջոցով փոխանցել էր, սակայն դրանք ակնհայտորեն անտեսվել են Ադրբեջանի կողմից:

«Փաստացի դատական գործընթաց բեմականացնելով՝ Ադրբեջանը փորձում է ծանր մեղադրանքով մեղադրել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- ընդգծեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նաղդալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի այս բեմականացումը ունի մեկ նպատակ, այն է՝ առողջական խնդիրներ ունեցող մարդուն ներկայացնել որպես հանցագործ՝ հավասարության նշան դնելով ծանր հանցագործության համար Արցախում դատապարտված երկու դիվերսանտի և Նաղդալյանի միջև:

«Հիշեցնեմ, որ 2015թ. Արցախի դատարանի կողմից դատապարտվել է երկու ադրբեջանցի, ովքեր մեղադրվում են սահմանն անօրինական հատելու, զենք կրելու, ատելության պատճառներից ելնելով անչափահասին սպանելու, անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն կիրառելու, իսկ նրանցից մեկը՝ ևս երկու հոգու նկատմամբ սպանություն կատարելու փորձի մեջ: Ադրբեջանը փորձում է այստեղ որոշակի հավասարության նշան դնել, բայց իրականում դա նրանց դժվար թե հաջողվի»,- ասաց Նաղդալյանը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}