Իրավական14:15, 13 Նոյեմբեր 2018
Թուրքիայում 1 շաբաթում 182 անձի դեմ սոցցանցերի գրառումների պատճառով քրեական հետապնդում է սկսվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 5-12 ընկած ժամանակահատվածում սոցցանցերի 227 հաշվի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվել։ Արդյունքում 182 անձի նկատմամբ իրավական գործընթաց է հարուցվել։ Հոկտեմբերին սոցցանցերում կատարված հրապարակումների պատճառով 11 անձ է կալանավորվել։
Նախարարության պաշտոնակայքում տեղ գտած հայտարարության համաձայն՝ սոցիալական ցանցերի օգտատերերը մեղադրվել են «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու», «այդ խմբավորումները գովաբանելու», «ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ լինելը հրապարակավ հայտարարելու», «հանրության մեջ քեն, ատելություն ու թշնամանք սերմանելու», «պետության առաջնորդներին վիրավորելու», «պետության անբաժանելի ամբողջականությանն ու հասարակության անվտանգությանը սպառնալու», «ատելությամբ լի հայտարարություններ անելու» մեջ։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի հայտարարության համաձայն՝ 2018թ․ հոկտեմբերին սոցցանցերում կատարած հրապարակումների պատճառով 898 անձի նկատամբ իրավական գործընթաց է սկսվել։
Բացի այդ, Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը սեպտեմբերի 12-ին դոլարի փոխարժեքի վերաբերյալ հրապարակումներ կատարած 346 օգտատիրոջ վերաբերյալ հետաքննություն է հարուցել։ Նույն օրը Անկարայի և Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունները հետաքննություններ են սկսել՝ «տնտեսական հարձակումների» բնույթ կրող գրավոր լուրերի կամ տեսագրությունների տեսքով հրապարակումներ կատարող լրատվականների և սոցիալական ցանցերի հաշիվների դեմ։
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է նաև, որ փետրվարի 26-ին Աֆրինի ռազմագործողությունը քննադատած կամ քննադատական միջոցառումներին մասնակցած 845 օգտատեր ձերբակալվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |