• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:43, 13 Նոյեմբեր 2018

Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական «բարոյական փոխհատուցումը» կվճարի Էրդողանին

Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական «բարոյական փոխհատուցումը» կվճարի Էրդողանին

Թուրքիայի ընդդիամադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական «բարոյական փոխհատուցումը» կվճարի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ստամբուլի 20-րդ անատոլիական դատարանը ընդդիմադիր կուսակցապետին  այս անգամ պարտավորեցրել է 130․000 թուրքական լիրա (շուրջ 23․600 ԱՄՆ դոլար) տուգանք վճարել։

Նշված դատական գործով Քըլըչդարօղլուն մեղադրվում էր 2018թ․ փետրվարի 13-ին իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում Էրդողանի հասցեին հնչեցրած այն մեղադրանքների համար, թե վերջինս և իր հարազատների բրիտանական ՄԵն կղզում հիմնված մի կեղծ ընկերության հաշվին խոշոր դրամական փոխանցումներ են կատարել։ Այս հայտարարության համար Էրդողանի փաստաբանների ներկայացրած հայցով Քըլըչդարօղլուից 500․000 լիրա կամ 90․900 ԱՄՆ դոլարի բարոյական փոխհատուցում էր պահանջվել։

Նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայում հարուցվող քրեական գործերով մեղադրյալի աթոռին ամենից հաճախ հայտնվող գործիչը հենց ԺՀԿ առաջնորդն է։ Մինչ օրս նրա դեմ 29 նմանատիպ գործ է հարուցվել, որոնց մի մասն է առայժմ ավարտին հասցվել։

Միայն Մեն կղզի դրամական փոխանցումների մասին հայտարարությունների պատճառով Քըլըչդարօղլուն 2018թ․ ընթացքում արդեն 3 դատական գործ էր տանուլ տվել։ Դրանց արդյունքում վերջինս պարտադրել էր Էրդողանին  698․000 լիրա (շուրջ 147․000 դոլար) տուգանք վճարել։  Ընդ որում՝ բոլոր տուգանքները պետք է վճարվեն յուրաքանչյուր հայտարարության օրվանից սկսած հաշվարկվող դատական տոկոսների հետ միասին։

 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}