• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:22, 15 Նոյեմբեր 2018

Թուրքական PEN․ Թուրքիայում ընդդիմադիրները պատժվում են

Թուրքական PEN․ Թուրքիայում ընդդիմադիրները պատժվում են

Գրողների միջազգային միության (PEN) Թուրքիայի գրասենյակը բանտարկված գրողների օրվա՝ նոյեմբերի 15-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Թուրքիայում գրողներն ու լրագրողները պատժվում են ընդդիմադիր լինելու պատճառով։

«Մարդկանց փորձում են պատժել ոչ թե իրենց ասածների համար, այլ հենց ընդդիմադիր լինելու համար, այդ պատճառով էլ Թուրքիայում «ուղեղների» նկատելի և աննկատ արտագաղթ կա։ Նրանք հեռանում են երկրից կամ պատրաստվում են հեռանալ, իսկ դա Թուրքիայի համար շատ մեծ կորուստ է», - նկատել է տվել գրասենյակի ղեկավար Իբրահիմ Հալիլ Օզջանը։

Նա հավելել է, որ այս պահին թուրքական բանտերում կալանավորված կամ ազատազրկման դատապարտված շուրջ 130 գրող և լրագրող կա, որոնց թվում գերակշիռ մաս են կազմում լրագրողները։

Օզջանն ուշադրություն է  հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում խնդիրներ ունեն ոչ միայն ազատազրկված մտավորականները, այլև նրանք, ովքեր ստիպված են եղել փախչել արտերկիր, սակայն նրանց նկատմամբ հետապնդումները չեն դադարել։

Այս համատեքստում նա հիշեցրել է անվանի գրող, լրագրող և հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ռագըփ Զարաքոլուի մասին, ով ներկայումս գտնվում է Շվեդիայում։ 2011թ․ կատարած մի հայտարարության պատճառով Զարաքոլուի դեմ հարուցված քրգործի շրջանակներում 2018թ․ սեպտեմբերին Ինտերպոլի «կարմիր քարտի» հրապարակման  որոշում է կայացվել։

Թուրքիայում մամուլի ազատության անմխիթար վիճակը պարբերաբար արտացոլվում է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացրած զեկույցներում։ Մասնավորապես «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից կազմված «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» Թուրքիան 2002թ․ զբաղեցնում էր 100-րդ, իսկ 2018թ․՝ 180 երկրների ցանկում 157-րդ տեղը:

Իսկ Թուրքիայի PEN-ի պաշտոնակայքում նոյեմբերի 15-ի առթիվ կատարված պաշտոնական հրապարակմամբ կոչ է ավել շտապ միջազգային շարժում սկսել՝ պաշտպանելու աշխարհի տարբեր տեղերում իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնելիս թիրախավորվող և անգամ սպանվող լրագրողներին։

Միջազգային PEN-ը սկսած 1981թ․-ից նոյեմբերի 15-ը նշում է որպես բանտարկված գրողների օր։

Աղբյուր`    dw.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}