Իրավական12:40, 20 Նոյեմբեր 2018
Էրդողան. «Եվրադատարանի վճիռները մեզ չեն պարտավորեցնում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեջլիսի «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խմբակցության խորհրդաժողովից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանը, ի պատասխան ՄԻԵԴ-ի պահանջին, այն է` վերացնել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»(ԺԴԿ/HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կալանքը, ասել է. «Եվրադատարանի վճիռը մեզ չի պարտավորեցնում: Մենք կանենք մեր պատասխան քայլը և գործը ավարտին կհասցնենք»:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նոյեմբերի 20-ին պահանջել է վերացնել Թուրքիայում բանտարկված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ/HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կալանքը:
Ըստ եվրադատարանի վճռի` Թուրքիան պիտի վճարի 10.000 եվրո որպես բարոյական փոխհատուցում և 15.000 եվրո` դատական ծախսերի համար:
Առավել հանգամանորեն` այստեղ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |