Իրավական10:27, 21 Նոյեմբեր 2018
Թուրքիայի արդարադատության նախարարն անդրադարձել է Դեմիրթաշի գործով եվրադատարանի որոշմանը
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլն անդրադարձել է օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդունած որոշմանը, որով պահանջվում է վերացնել քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի բանտային կալանքը:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ճիշտ չի լինի խոսել այդ մասին, այդ հարցով վճիռ կկայացնի համապատասխան դատական ատյանը: Իսկ եվրադատարանի որոշումը, թե ինչ արդյունք կտա, կամ ինչ փոփոխություն կբերի Դեմիրթաշի քրգործի մեջ, նախարարը դարձյալ խուսափողական պատասխան է տվել՝ ասելով, դատավճիռը կլինի, կտեսնենք:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քրդամետ կուսակցության նախկին համանախագահ Դեմիրթաշը մեղադրվում է մի շարք քրեական հոդվածներով, այդ թվում և Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչոթյուն անելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |