Իրավական09:08, 22 Նոյեմբեր 2018
Թուրքիայում դատախազությունը հրաժարվել է դատ բացել ՆԳ նախարարի դեմ ընդդիմադիր կուսակցապետին վիրավորալու համար

Անկարայի հանրապետական դատախազությունը մերժել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդի հայցը, որով նա պահանջել էր իրեն վիրավորելու մեղադրանքով դատ բացել ներքին գործերի նախարարի դեմ:
2017 թվականին ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդաչօղլուն հայտարարել էր, որ իր տրամադրության տակ են գտնվում փաստաթղթեր, որոնք ապացուցում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգականների՝ 2011-2012 թվականներին Մեն կղզում տեղակայված օֆշորային ընկերություն միլիոնավոր դոլարներ փոխանցելը:
Դրանից հետո թուրքական հեռուստաընկերություններից մեկին հյուրընկալված ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն Քըլըչդարօղլուին անվանել էր կեղծարար ու անպատկառ:
«Այդ մարդը բանսարկու է, նա անպատկառ քաղաքականություն է վարում: Թուրքիան այդպիսի կեղծարար դեռ չի տեսել»:
Անկարայի դատախազությունը հայցին ընթացք տալու մերժումը հիմնավորել է խոսքի ազատության հանգամանքով: Հետաքրքրական է, որ հիմնավորման մեջ դատախազությունը հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Եվ սա այն դեպքում, երբ նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի վճիռներն իրենց չեն պարտավորեցնում:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ նոյեմբերի 20-ին պահանջել է վերացնել Թուրքիայում բանտարկված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ/HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կալանքը:
Էրդողանը, ի պատասխան ՄԻԵԴ-ի պահանջին, ասել էր. «Եվրադատարանի վճիռը մեզ չի պարտավորեցնում: Մենք կանենք մեր պատասխան քայլը և գործը ավարտին կհասցնենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |