• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:07, 26 Նոյեմբեր 2018

Թուրքիայում բռնության ենթարկվող կանանց համար հատուկ բջջային հավելված է գործարկվել

Թուրքիայում բռնության ենթարկվող կանանց համար հատուկ բջջային հավելված է գործարկվել

Թուրքիայում նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել է այն կանանց թիվը, որոնց հատուկ պաշտպանության տակ առնելու դատական որոշում է կայացվել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ ավելացել է նաև այն տղամարդկանց թիվը, որոնց կողմից կիրառվող բռնության կանխարգելման նպատակով հատուկ միջոցներ են ձեռնարկվել։

Կնոջ դեմ ուղղված բռնության դեմ պայքարի համաշխարհային օրվա՝ նոյեմբերի 25-ի առթիվ Սոյլուն հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։ Ըստ այդմ՝ մարտի 24-ին Թուրքիայում գործարկվել է հատուկ բջջային հավելված, որը կոչված է  արագ օգնություն ապահովել բռնության ենթարկվող կանանց։ «KADES»  («Աջակցություն կանաց») կոչվող հավելվածն արդեն ներբեռնվել է 35․318 օգտատիրոջ կողմից։ Հավելվածի միջոցով արդեն գրանցվել է  շուրջ 7․000 օգնության կանչ։

2018թ․ ընթացքում 72․844 կնոջ համար կայացվել է անհետաձգելի պետական պաշտպանության տակ առնելու որոշում: Այս ցուցանիշը 17 տոկոսով  գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Միևնույն ժամանակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու դատական որոշում է կայացվել բռնություն գործադրած շուրջ 110․500 տղամարդու նկատմամբ:

Ըստ Սոյլուի՝ ընտանիքի պահպանման և կնոջ դեմ բռնությունների կանխարգելման №6284 օրենքի կիրառման շնորհիվ այս տարի Թուրքիայում շուրջ 22 տոկոսով նվազել են կանաց դեմ կատարվող հանցագործությունները։ Նախարարի համոզմամբ՝ կանաց դեմ ուղղված բռնության նվազեցման հարցում ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ հասարակության մտածելակերպի և խնդրի ընկալման փոփոխությունը։

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}