Իրավական12:49, 28 Նոյեմբեր 2018
Մեծ Բրիտանիան մերժել է թուրք գործարարին արտահանձնելու Անկարայի պահանջը

Մեծ Բրիտանիայի դատարանը մերժել է «Koza Holding»-ի ղեկավար, ազգությամբ թուրք Համդի Աքըն Իփեքին Թուրքիային արտահանձնելու մասին Անկարայի պահանջը:
Թուրքական իշխանությունների կողմից Իփեքը մեղադրվում է գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ: Դատարանի որոշումը հնարավոր է բողոքարկել 14 օրվա ընթացքում։
Նշվում է, որ Իփեքը Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 2018-ի մայիսի 23-ին, բայց 50.000 ֆունտ ստերլինգ գրավով ազատ է արձակվել։ Այժմ նրան արգելված է լքել Մեծ Բրիտանիայի սահմանները մինչև դատավարության ավարտը։
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց, իսկ դրա առաջնորդ, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |