• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:10, 30 Նոյեմբեր 2018

Թուրքիան սաուդացի լրագրողի սպանությանը մասնակցած 18 անձանց նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել

Թուրքիան սաուդացի լրագրողի սպանությանը մասնակցած 18 անձանց նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել

Ստամբուլի գլխավոր դատախազության պահանջով դատարանի կողմից ձերբակալման որոշում է կայացվել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության մասնակից 18 անձանց վերաբերյալ:

Նշվում է, որ 18-ից 15-ը լրագրողի սպանությունն իրականացնելու նպատակով 2 մասնավոր ինքնաթիռներով սպանության օրը Սաուդյան Արաբիայից Ստամբուլ ժամանած խմբի անդամներն են:  Խմբի անդամները նախօրոք մուտք էին գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և Խաշոկջիի մուտք գործելուց հետո 7 րոպեի ընթացքում խեղդամահ էին արել վերջինին, այնուհետև մասնատել են լրագրողի մարմինը և ոչնչացրել: Խմբի անդամների մեջ են եղել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի թիկնապահն ու այդ երկրի գլխավոր դատաբժիշկը, որը և իրականացրել է դիակի մասնատումը: Խումբը նույն օրը վերադարձել էր Սաուդյան Արաբիա:  

Հաղորդվում է, որ Թուրքիան դիմել է Սաուդյան Արաբիային նշյալ անձանց թուրքական իրավապահ մարմիններին հանձնելու խնդրագրով, սակայն դրական պատասխան չի ստացել: Մյուս կողմից էլ Ռիադը հայտարարել է, որ վերոնշյալ 18 անձանց մի մասը կալանավորված են և նրանցից 5 վերաբերյալ մահապատժի որոշում է կայացվել:

Թուրքական դատախազությունը նշյալ 18 հոգուն մեղադրանք է առաջադրել այդ երկրի քրեական օրենսգրքի 81 և 82 հոդվածների հատկանիշներով՝ «առանձնակի դաժանությամբ իրականացված կանխամտածված սպանություն»:

Աղբյուր`    Sabah

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}