• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:48, 30 Նոյեմբեր 2018

Ի հեճուկս ՄԻԵԴ-ի պահանջին՝ թուրքական դատարանը Դեմիրթաշի կալանքը չվերացրեց

Ի հեճուկս ՄԻԵԴ-ի պահանջին՝ թուրքական դատարանը Դեմիրթաշի կալանքը չվերացրեց

Թուրքիայի դատարանը մերժել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ/HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կալանքը վերացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)  պահանջը:

Դեմիթաշի փաստաբանները,  հիմնվելով ՄԻԵԴ-ի պահանջի վրա,դիմում էին ուղարկել դատարան, որով պահանջվում էր վերացնել Դեմիրթաշի կալանքը։ Սակայն դատարանը մերժել է պահանջը` պնդելով որ «ՄԻԵԴ-ի որոշումը դեռևս չի հստակեցվել»:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը վիճարկել է Դեմիրթաշի ձերբակալության իրավաչափությունը և պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում կալանքից ազատել նրան:

ՄԻԵԴ-ի պարզաբանմամբ` խախտվել են կալանավորի «ազատության և անվտանգության իրավունքը», «ողջամիտ ժամանակահատվածում դատապարտման կամ էլ ըստ դատապարտման ընթացակարգի ազատ արձակման իրավունքը», ինչպես նաև «ազատ ընտրության իրավունքը»:

Ըստ եվրադատարանի վճռի` Թուրքիան պիտի վճարի 10.000 եվրո որպես բարոյական փոխհատուցում և 15.000 եվրո` դատական ծախսերի համար:

Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը շուրջ երկու տարի անազատության մեջ է: Դեմիրթաշը, կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը  և խորհրդարանի 9 ԺԴԿ պատգամավոր ձերբակալվել են «հանցախումբ ստեղծելու», «ահաբեկչական խմբավորմանը հարելու», « ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներով: 

 

Աղբյուր`    Sputniknews.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}