• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:57, 04 Դեկտեմբեր 2018

Թուրքիայում ձերբակալվում են 100-ավոր զինվորականներ

Թուրքիայում ձերբակալվում են 100-ավոր զինվորականներ

Թուրքիայի Կայսերի քաղաքի հանրապետական դատախազության վարույթում գտնվող քրեական գործով 29 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել։

Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող Ֆեթհուլլահական խմբավորման (FETÖ/PDY) դեմ տարվող գործով կակածյալների հայտնաբերման նպատակով հատուկ գործողություններ են կազմակերպվել։ Կայսերիի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Կայսերիում, Անկարայում, Ադանայում, Էսքիշեհիրում, Իզմիրում, Մուղլայում և Մարդինում նախապես բացահայտված հասցեներում միաժամանակյա գործողություններ են իրականացրել։ Արդյունքում ձերբակալվել է 20 մարդ, ևս 9 անձ որոնվում է։

Նմանատիպ գործողություններ են իրականացրել նաև Կայսերիի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները Թուրքիայի 13 նահանգներում։ Այս գործողության ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել են որոնվող 39 անձանցից 31-ը։

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունն էլ ձերբակալման որոշում է կայացրել FETÖ-ի հաղորդակցման միջոց համարվող «Bylock» բջջային հավելվածից օգտվելու մեջ մեղադրվող 10 անձի վերաբերյալ։ Կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել են նրանցից 7-ը։

Ստամբուլում ևս գլխավոր հանրապետական դատախազության որոշմամբ հատուկ գործողություններ են իրականացվել՝ FETÖ-ի հետ կապի մեջ կասկածվող 96 անձի բերման ենթարկելու նպատակով։ դեկտեմբերի 4-ի առավոտյան իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 55 անձ։

FETÖ-ի ենթադրյալ դաշնակիցների բացահայտման ուղղությամբ գործողություններ են կազմակերպվել նաև Քոջաելիի հանրապետական դատախազության որոշմամբ։ Գործով 13 կասկածյալի հայտնաբերման նպատակով Քոջաելիում, Ստամբուլում, Անկարայում և այլ նահանգներում գործողություններ են իրականացվել։

Հայտնի է, որ բոլոր այս գործողությունների ընթացքում որոնվող կամ հայտնաբերված անձանց մեծ մասը նախկին կամ ներկա զինվորականներ են։

Աղբյուր`    odatv.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}