Իրավական07:53, 05 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում բանտարկյալների թիվը 10 տարում ավելացել է 220 անգամ

2013-2015թթ․ Թուրքիայում բռնաբարության համար պատիժ կրողների թիվն աճել է 23 անգամ՝ 523-ից հասնելով 12․253-ի։ Այս մասին հայտնի է դարձել Եվրախորհրդի հրապարակած զեկույցից։ Զեկույցի համար հիմք են հանդիսացել Թուրքիայի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն ուղարկված հարցերին ի պատասխան ստացված տվյալները։
Եվրախորհուրդի զեկույցում արձանագրվել է, որ վերջին 10 տարում Թուրքիայում մեծ չափով ավելացել է կալանավորների թիվը։ 2015թ․ Թուրքիայում անազատության մեջ է գտնվել բնակչության 0․22 տոկոսը։ Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայի 47 երկրների շարքում 6-րդ տեղում է։
Արձանագրվել է, որ 2014-ից հետո Թուրքիայում կալանավորվող մեկ անձը բանտում անցկացնում է միջին հաշվով մոտ 30 ամիս։ Այս ցուցանիշով Թուրքիան երրորդ տեղում է Եվրոպայում՝ Ռումինիայից և Պորտուգալիայից հետո։
Ըստ զեկույցի՝ նշված ժամանակահատվածում Թուրքիայում բանտերի տարողունակությունն ավելացել է 144 տոկոսով, իսկ բանտարկյալների թիվը՝ 220 տոկոսով։ Բանտարկյալների ընդհանուր թիվը 54․000-ից հասել է 173․000-ի։ Մինչդեռ 2015թ․ Թուրքիայի բանտերի տարողունակությունը կազմում էր ընդամենը 171․000։
2005-2014թթ․ 162 տոկոսով ավելացել է նաև բանտերում արձանագրված մահվան դեպքերի թիվը, իսկ ինքնասպանությունների թիվը նվազել է 37 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում բանտերին ու կալանավայրերին հատկացվող ֆինանսավորումը ևս ավելացել է (74%)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |