• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:34, 06 Դեկտեմբեր 2018

ԵԽ. «Թուրքիայում որոշ մարդկանց ապրելն արդեն դարձել է անհնար»

ԵԽ. «Թուրքիայում որոշ մարդկանց ապրելն արդեն դարձել է անհնար»

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Թուրքիայում գործող ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքներն ուղղակի ահնրան են դարձնում այդ երկրում որոշ մարդկանց ապրելը:

Միյատովիչը նման հայտարարությամբ է հանդես եկել «Եվրոպայում ահաբեկչության դեմ պայքարի օրենքների չարաշահման ազդեցությունը խոսքի ազատության վրա» թեմայով զեկույցի ժամանակ:

Ըստ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի՝ ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր կառավարության օրինական իրավունքն է, սակայն այն չպետք է իրականացվի մարդու իրավունքների խախտումների ու խոսքի ազատության սահմանափակումների գնով:

Միյատովիչն, անդրադառնալով  զեկույցի՝ Թուրքիային վերաբերող բաժնին, ասել է. «Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի նպատակով ընդունված մի շարք օրենքներ անհնար են դարձնում որոշ մարդկանց ապրելն այդ երկրում: Կան մարդիկ, որոնք ազատազրկված են զուտ այն պատճառով, որ դիտվել են որպես պոտենցիալ ահաբեկիչ, կամ որևէ կերպ առնչություն են ունեցել ահաբեկչական ինչ-որ դրսևորման հետ: Մտադիր եմ այս թեման քննարկել թուրքական իշխանությունների հետ Թուրքիա կատարելիք առաջիկա այցիս ժամանակ»:

ԵԽ հանձնակատարը խոսել է նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) բանտարկված նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) կայացրած վճռի մասին, որով պահանջվել էր վերացնել Դեմիրթաշի կալանքը: Միյատովիչը Թուրքիային հորդորել է ենթարկվել ՄԻԵԴ-ի վճռին:

Միյատովիչը թուրք գործարար, ակտիվիստ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած հայտնի հասարակական գործիչ Օսման Քավալայի կալանքի տակ գտնվելու մասին էլ ասել է հետևյալը.

«Նա ճանաչված բարեգործ ու ակտիվիստ է: Մենք նրա հետ կապի մեջ ենք, սակայ ամենակարևորն այն է, որ մարդիկ չպետք է առանց մեղադրանքի ազատազրկվեն: Ես սա չեմ ընկալում որպես անկախ դատարանի որոշում: Սա ավելի շատ հիշեցնում է քաղաքական ճնշում Թուրքիայի քաղաքացիական հասարակության կարևոր անդամի նկատմամբ»:

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}