• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 19:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:37, 12 Դեկտեմբեր 2018

Պոլսահայ լրագրողին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ դատական հայց կներկայացվի

Պոլսահայ լրագրողին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ դատական հայց կներկայացվի

Պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Հայկո Բաղդատն օրերս սոցցանցային գրառմամբ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:

Դեկտեմբերի 6-ին պոլսահայ լրագրողը գրել էր. ««Սուլեյման Սոյլուն պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի» գրառումս հայհոյանքների և սպառնալիքների առիթ հանդիսացավ և ստիպեց ինձ մտածել: Նկատի ունեմ, որ Մեհմեթ Աղարը, նույնիսկ Մերալ Աքշեները «որակյալ հանցագործություններ անելու չափ» պրոֆեսիոնալ էին, իսկ Սոյլուն խղճուկի մեկն է, նա պիտի դատվի»:

Կամայական դատական հետապնդուներից խուսափելու նպատակով այժմ Գերմանիայում ապաստանած Բաղդատն այդ գրառումից հետո բազմաթիվ սպառնալիքներ ու վիրավորանքներ է ստացել սոցցանցի օգտատերերից:

Հայկո Բաղդատի հասցեին ամենաաղմկահարույց վիրավորանքը հնչեցրած  Թուրքիայի Բոլուի շրջանի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մուսթաֆա Քեսքինի դեմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ պայքարի Ստամբուլի հանձնաժողովը դատական հայց է ներկայացնելու:

Այս մասին տվյալ հանձնաժողովի անդամ Էրեն Քեսքինը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: Էրեն Քեսքինը գրառման մեջ մասնավորապես նշել է, որ դեկտեմբերի 12-ին կդիմեն դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Բաղդատին «սրի ավելցուկ» անվանած պրոֆեսորի: Վերջինս արդեն ջնջել է Բաղդատին վիրավորող իր գրառումը և փակել իր թվիթերյան հաշիվը:

Պարզաբանենք, որ «սրի ավելցուկ» այդ արտահայտությունով Օսմանյան կայսրության ժամանակ անվանում էին այն ժողովուրդներին, որոնց երկիրը գրավել էին մուսուլմանները, բայց բնակչությանը չէին կոտորել՝ ունենալով դրա հնարավորությունը (կյանքները բաշխել են): Հետագայում այդ տերմինը տարածվել է նաև ցեղասպանությունից փրկված հայերի վրա:

Բազմաթիվ օգտատերեր քննադատել են պրոֆեսոր Քեսքինին՝ նմանատիպ վիրավորանքի և փաստորեն Հայոց ցեղասպանության ոճիրն արդարացնելու համար:

Աղբյուր`    Agos

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}