Իրավական13:27, 13 Դեկտեմբեր 2018
Կուրցը պահանջել է անհապաղ ազատ արձակել Թուրքիայում կալանավորված ավստրիացի լրագրողին

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը անդրադարձել է Թուրքիայում կալանավորված լրագրողների հարցին։ Նա մասնավորապես անընդունելի է համարել ավստրիացի լրագրող Մաքս Զիրնգաստի կալանավորումը, ով մեղադրվում է ահաբեկչական խմբավորմանն անդամակցության մեջ։
Լրագրողների հետ զրույցում Կուրցը հույս է հայտնել, որ Զիրնգաստի նկատմամբ արդար դատավարություն կիրականացվի։
«Իմ կարծիքով՝ դա նշանակում է, որ նա պետք է անմիջապես ազատ արձակվի։ Այս և այլ նմանատիպ դեպքերում Թուրքիայի պահվածքը անընդունելի է»,- նշել է Ավստրիայի վարչապետը։
Նա հավելել է, որ Թուրքիայում հանիրավի ազատազրկված բազմաթիվ մարդիկ կան։
Ավելի վաղ, երբ Զիրնգաստը ձերբակալվել էր, Կուրցը պահանջել էր Թուրքիայից կամ կոկրետ փաստերով հիմնավորել ձերբակալման անհրաժեշտությունը, կամ անհապաղ ազատ արձակել լրագրողին։
29-ամյա Մաքս Զիրնգաստը և իր երկու ընկերները Անկարայում ձերբակալվել էին սեպտեմբերի 11-ին։ Սեպտեմբերի 20-ին նա կալանավորվել և ուղարկվել է Սինջանի բանտ։ Հայտնի է, որ Զիրնգաստը մեղադրվում է նաև իր հոդվածներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։
Ավստրիական մամուլի համաձայն՝ բացի Զիրնգաստից Թուրքիայում կալանավորված ևս 4 Ավստրիայի քաղաքացի կա։ Սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել Ավստրիայի արտգործնախարարության կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |