Իրավական08:13, 25 Դեկտեմբեր 2018
Թուրքիան «Google Maps»-ից պահանջել է հեռացնել Քուրդիստանի քարտեզը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը Քուրդիստանի քարտեզի դեմ բողոքով դիմել է «Google»-ին։
Բանն այն է, որ «Google Maps»-ի անգլերեն տարբերակում տեղ գտած Քուրդիստանի քարտեզը ներառում է այսօրվա Թուրքիայի տարածքի զգալի մասը։
Թուրքիայի «İyi» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Յավուզ Աղըրալիօղլուի հարցմանն ի պատասխան Թուրհանը տեղեկացրել է, որ թուրք մասնագետներն «Google»-ի ներկայացուցիչներից արդեն պահանջնել են անհապաղ հեռացնել նշված քարտեզը։ Կազմակերպությանը նաև ծանուցումներ են ուղարկվել Թուրքիայի օրենքներից և միջազգային իրավունքից բխող պարտականությունների վերաբերյալ։
Թուրք նախարարը հավելել է, որ իրենք հետևում են թեմայի զարգացումներին և հետադարձ կապ են պահպանում «Google»-ի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |