Իրավական13:30, 25 Դեկտեմբեր 2018
Թուրքիայի բնակչության 50 տոկոսը համոզված է, որ կանանց ամենամեծ խնդիրը սեռական ոտնձգություններն են

Թուրքիայի բնակչությունը համոզված է, որ այս երկրում կանանց գլխավոր խնդիրը սեռական ոտնձգությունների ենթարկվելն է։ Այս մասին հայտնի է դարձել «CARE International»-ի կողմից հրապարակված տվյալներից։
Կազմակերպության գլխավոր քարտուղար Կարոլին Քենդե –Ռոբի կողմից «World Economic Forum»-ի համար գրի առնված մի հոդվածի համաձայն՝ ԵՄ անդամ երկրներում իրենց կամքին հակառակ սեռական հարաբերության ունեցող կամ այլ բնույթի սեռական ոտնձգությունների ենթարկվող կանանց թիվը հասնում է 40-50 տոկոսի։
Ռոբը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կողմից առաջարկվել է կանանց դեմ ուղղված բռնության բարձրաձայնումը խթանելու նպատակով վիրտուալ միջավայրում #hearmetoo (ինձ էլ լսեք) հաշթագով արշավ անցկացնել։ Հոդվածի հեղինակը համոզված է, որ առանց միջազգային համապատասխան պայմանագրի՝ աշխատավայրում սեռական ոտնձգությունների հարցը չի կարող լուծում ստանալ։
Միջազգային պայմանագրի առկայությունը կնպաստի նաև տարբեր երկրների օրենսդրական դաշտում համապատասխան բարեփոխումների իրականացմանը։ Հոդվածում տվյալներ են ներկայացվել նաև այն մասին, թե տարբեր երկրներում տղամարդիկ և կանայք ինչպես են գնահատում իրենց երկրում կնոջ դեմ ուղղված սեռական ոտնձգությունների տարածվածության մակարդակը։
Ըստ այդմ՝ ուսումնասիրված երկրների ցանկում Թուրքիան առաջատար դիրք է գրավում։ Այս երկրում տղամարդկանց 50, իսկ կանանց 51 տոկոսը համոզված է, որ կանանց ամենամեծ խնդիրը սեռական ոտնձգություններն են։
Նշվում է, որ երկրների մեկ երրորդում չկան համապատասխան օրենքներ, որոնք պատիժ կսահմանեին աշխատավայրում կնոջ դեմ սեռական բռնություն կիրառող տղամարդկանց համար։ Իսկ դա նշանակում է, որ շուրջ 235 մլն կին աշխարհում ենթակա է անպատիժ կերպով սեռական բռնության ենթարկվելու վտանգին։ Մյուս կողմից, անգամ նմանատիպ օրենքներ ունեցող երկրներու այդ օրենքները կամ շատ թույլ են, կամ էլ դրանցով նախատեսվող միջոցառումները բավարար պաշտպանություն չեն աահովում կանանց համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |