• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:38, 26 Դեկտեմբեր 2018

Թուրքիայի պաշտպանության նախարարը դատի է տվել ընդդիմադիր պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը դատի է տվել ընդդիմադիր պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բարոյական փոխհատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) պատգամավոր Օզգյուր Օզելի դեմ։ Աքարի փաստաբանները հայց են ներկայացրել Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն։

Օզգյուր Օզելը մեղադրվել է Աքարի վերաբերյալ հայտարարություններում «պետական պաշտոնյային հրապարակայնորեն վիրավորելու», «զրպարտության», «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությունը, պետական կառույցները նսեմացնելու» մեջ։  Թուրք նախարարը Օզելից պահանջել է ոչ միայն 500․000 թուրքական լիրա (շուրջ 96․000 դոլար) փոխհատուցում, այլև պահանջել է, որ վերջինիս արարքը դատարանի կողմից քննադատվի ու այդ որոշումը հրապարակվի ամենամեծ տպաքանակով լույս տեսնող տեղական թերթում։

Նշենք, որ մեջլիսում կայացած բյուջեի քննարկումների ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և ԺՀԿ խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելի միջև վեճ էր ծագել։ Միջադեպից հետո թեմային անդրադարձած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատգամավորը իրավունք չունի նման կերպ «հարձակվել» մի պետական պաշտոնյայի վրա, ով ավելի քան 40 տարի աշխատել է զինված ուժերում, իսկ ներկայումս զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։

Էդողանի խոսքով՝ նման պահվածքի համար պետք է  դատական կարգով պատասխան տալ։ «Մենք ստիպված ենք դրանց անհրաժեշտ դաս տալ դատական ճանապարհով։ Այդպես էլ կանենք։ Նախ փոխհատուցում, հետո՝ պատիժ», - հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Օզգյուր Օզելն էլ արձագանքել էր, որ Էրդողանը դատարան է դիմում այն բոլոր դեպքերում, երբ չի կարողանում դիմացինին լռեցնել կամ տեղի ունեցածը «մարսել»։

«Եթե ուժդ այդքան հերիքում է, ապա հայց ներկայացրու Օզգյուր Օզելի դեմ, եթե ուժդ հերիքում է, բանտարկիր Օզգյուր Օզելին, ԺՀԿ-ին։ Քեզանից չենք վախենում։ Եթե մենք քեզանից վախենանք, Թուրքիան ծնկի կգա։ Բայց մենք էլ ենք կանգուն, Թուրքիան էլ։ Մենք քեզ մարտահրավեր ենք նետում»:

Աղբյուր`    onedio.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}