• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:58, 14 Հունվար 2019

Թուրքիայում վերջին 4 տարում 69 տոկոսով աճել է զենքի կիրառմամբ հանցագործությունների թիվը

Թուրքիայում վերջին 4 տարում 69 տոկոսով աճել է զենքի կիրառմամբ հանցագործությունների թիվը

Թուրքիայում 2018թ․ զենքի կիրառությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ զեկույց է հրապարակվել։ Այն կազմել է շարքային քաղաքացիների կողմից զենքի պահպանման և օգտագործման դեմ պայքարող «Umut» հիմնադրամը։

Զեկույցի համաձայն՝ 2018թ․ թուրքական  մամուլում տեղեկություններ են հրապարակվել 3․679 զինված հարձակման մասին։ Նշենք, որ 2015թ․ մամուլում արտացոլված նմանատիպ դեպքերի թիվը կազմել էր 2․175։

Այսպիսով, վերջին 4 տարվա ընթացքում 69 տոկոսով ավելացել է հասարակության շրջանում այնպիսի զինված միջադեպերի թիվը, որոնց արդյունքում վիրավորներ կամ զոհեր են եղել։

2018թ․ զենքի կիրառմամբ ամենաշատ դեպքերը գրանցվել Մարմարայում։ 2015թ․-ի համեմատ այս տարածաշրջանում զինված միջադեպերի թիվն աճել է 88 տոկոսով։ Ամենամեծ աճը գրանցվել է Միջին Անատոլիայի տարածաշրջանում։ Այստեղ զինված հարձակումների կամ զենքի կիրառությամբ այլ հանցագործությունների թիվն աճել է 128 տոկոսով։

Նախորդ տարի Մարմարայի տարածաշրջանում գրանցվել է 1․032, Կենտրոնական Անատոլիայում՝ 646, Միջերկրածովյան տարածաշրջանում՝ 503, Սևծովյան տարածաշրջանում՝ 483, Էգեյան տարածաշրջանում՝ 442, Հարավարևելյան Անատոլիայում՝ 357 և Արևելյան Անատոլիայում՝ 216 զինված միջադեպ։

2018թ․ ընթացքում ինքնաձիգների, ատրճանակների ու կտրող-ծակող գործիքների կիրառմամբ գրանցված միջադեպերի արդյունքում Թուրքիայում վիրավորվել է 3․762, զոհվել՝ 2․272 մարդ։

Այդ հանցագործություններից 1․478-ը կատարվել է ինքնաձիգի, 1․429-ը՝ ատրճանակի (ընդ որում՝ 1000-ից ավելի դեպքում՝ ծառայողական ատրճանակի), 772-ը՝ կտրող-ծակող գործիքների կիրառմամբ։

2015թ․ գրանցված հանցագործությունների ժամանակ օգտագործվել էր 857 ինքնաձիգ, 605 ատրճանակ, 87 ծառայողական զենք և 626 կտրող-ծակող գործիք։

Նշենք, որ Թուրքիայում ցանկացած քաղաքացի, այդ թվում նաև՝ անչափահասները, կարող են ինտերնետի օգնությամբ զենք պատվիրել և այն կառաքվի նրանց ցանկացած հասցեով։

Զեկույցի հեղինակներն առաջարկել են ներքին գործերի նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին՝ կանխարգելել ինտերնետի միջոցով զենքի ազատ վաճառքը, փոփոխություններ մտցնել զենքի պահպանման և կիրառության մասին օրենքում, ինչպես նաև՝ ողջ երկրում իրականացնել կրթական-տեղեկատվական ծրագրեր՝ ընտանիքներում երեխաներին և կանանց ուղղված բռնության դեպեքրի կանխարգելման նպատակով։

Աղբյուր`    Birgun.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}