Իրավական08:54, 17 Հունվար 2019
«Human Rights Watch»-ն իր զեկույցում քննադատել է Էրդողանին

«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2018թ․ վերաբերյալ զեկույց է հրապարակել։ HRW գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի կողմից կազմված զեկույցում Թուրքիան դիտարկվել է որպես պոպուլիստական և բռնապետական երկիր։
Խոսելով այն երկրրների մասին, որտեղ ըմբոստությունը բռնությամբ ճնշվում է, իսկ արտաքին աշխարհը չի հետաքրքրվում, թե ներսում ինչ է կատարվում, Ռոթը որպես պոպուլիստ և իրավախախտ ուժի օրինակ մատնանշում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Էրդողանն իր անձնական անձեռնմխելիությամբ մեծապես խոցելի է դարձնում Թուրքիայի ժողովրդավարական համակարգը», - նշում է Ռոթը՝ հավելելով, որ չնայած դրան Եվրամիությունը կենտրոնացել է Թուրքիայի աջակցությունը ստանալու վրա, որպեսզի կարողանա կանխել փախստականների մուտքը Եվրոպա։
Զեկույցում ընդգրկվել է ավելի քան 100 երկիր։ Թուրքիայից բացի մարդու իրավունքների ոտնահարման և բռնատիրության համար զեկույցում քննադատությունների են ենթարկվել նաև Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Ռուսաստանն ու Չինաստանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |