Իրավական09:49, 17 Հունվար 2019
Հոլանդացի լրագրողն առանց հիմնավորման արտաքսվել է Թուրքիայից

Թուրքիայում աշխատող հոլանդացի լրագրող Էնս Բուրսման արտաքսվել է Թուրքիայից։ Հոլանդական «Het Financieele Dagblad» (HD) թերթի Թուրքիայի թղթակիցը Ստամբուլում աշխատում էր 2017թ․-ից, իսկ նախորդ շաբաթ Թուրքիայում լրագրողական քարտ էր ստացել։
Հունվարի 16-ին բնակության իրավունքի ժամկետը երկարացնելու նպատակով Բուրսման դիմել է օտարերկրացիների կացության հարցերով զբաղվող ստամբուլյան բաժին։ Այստեղ նրան ձերբակալել են՝ տեղեկացնելով, որ նա «անվտանգության նկատառումներով» պետք է լքի երկիրը։ Արտաքսման պատճառների վերաբերյալ որևէ այլ մեկնաբանություն չի արվել։
Հոլանդացի լրագրողին անգամ թույլ չեն տվել վերադառնալ տուն և վերցնել իր իրերը։ Գիշերը նա հարկադրված է եղել անցկացնել օդանավակայանին մոտ գտնվող մի ոստիկանական բաժանմունքում։ Իսկ առավոտյան թռիչքներից մեկով Բուրսման ուղարկվել է Նիդերլանդներ։
«Het Financieele Dagblad»-ի գլխավոր խմբագիր Ժան Բոնժերը հայտարարել է, որ զարմացած է իրենց թղթակցի արտաքսման որոշումից։
«Չափազանց ցավալի է, որ Թուրքիայում լրագրողները չեն կարողանում ազատ կատարել իրենց աշխատանքը», - նշել է նա՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են իրավաբանորեն պայքարել այդ որոշման դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |