• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:16, 17 Հունվար 2019

Էրդողանին քննդատող ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստին ցանկանում են կալանավորել

Էրդողանին քննդատող ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստին ցանկանում են կալանավորել

ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի  «New York Knicks» թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերին Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրան մեղադրում են «գյուլենական համայնքի հետ» կապ ունենալու մեջ։

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը համապատասխան դիմումներ է ուղարկել  Թուրքիայի արդարադատության նախարարություն, որպեսզի Քանթերը ներառվի վտանգավոր հանցագործների «կարմիր ցուցակում»։

Աղբյուրը նշում է, որ եթե նախարարությունը դրական պատասխան տա այդ դիմումին, ապա Ստամբուլի դատախազազությունն ԱՄՆ-ից պահանջելու է բասկետբոլիստի արտահանձնել:

Մեղադրականում ասվում է, որ Քանթերը սոցցանցում այնպիսի գրառում է կատարել, որն ապացուցում է նրա կապը գյուլենական համայնքի հետ: Ըստ դատախազության՝ սոցցանցում կատարած գրառման մեջ Քանթերը գյուլենական համայնքի առաջնորդ, Թուրքիայի իշխանությունների կողմից հետախուզվող, թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին անվանել է «ուսուցիչ»:

Հիշեցնենք, որ Էնես Քանթերը հայտնի է Էրդողանի հասցեին արվող կոշտ քննադատություններով։ Բասկետբոլիստը կտրականապես դեմ է Թուրքիայում Էրդողանի վարած ներքին քաղաքականությանը։  

BBC-ի հետ զրույցում Քանթերն  ավելի վաղ ասել էր.

«Ես բարձրաձայն եմ քննադատում Էրդողանին, այդ իսկ պատճառով ինձ ապահով չեմ զգում: Բայց ես կշարունակեմ բարձրաձայն ու հրապարակային խոսել: Թող ողջ աշխարհն իմանա, թե Թուրքիայում ինչեր են կատարվում»:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}