Իրավական12:55, 17 Հունվար 2019
ՄԻԵԴ-ի հերթական դատավճիռը Թուրքիայի դեմ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Շանլըուրֆա (Ուրֆա-Եդեսիա) քաղաքից պատգամավոր ընտրված Օսման Բայդեմիրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է դատն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։
2006 թ.-ին քիմիական զենքի կիրառման արդյունքում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 14 գրոհայինների մահվան կապակցությամբ Բայդեմիրը հանդես էր եկել ելույթով։
Ըստ Թուրքիայի պատկան մարմինների՝ «Բայդեմիրը այդ ելույթով խրախուսել է հանցագործությունը և հանցագործներին»։
Բայդեմիրը դատապարտվել էր երկու ամիս բանտարկության, որը փոխարինվել էր տուգանքով։
Պատգամավորի փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ՄԻԵԴԸ-ը այս որոշումը համարել է խոսքի ազատության ոտնահարում։ Թուրքական պետությունը Բայդեմիրին 2.975 եվրո փոխհատուցում պետք է տրամադրի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |