Իրավական13:21, 23 Հունվար 2019
Դեմիրթաշ. «Ինձ կալանքի տակ պահող դատարանը ԻՊ-ի պարագլուխներից մեկին բաց է թողել»

Անկարայի ծանր հանցագործությունների 19-րդ դատարանում տեղի է ունեցել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դատավարության հերթական նիստը:
Դեմիրթաշը հանդես է եկել պաշտպանական ճառով: Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն հիմնելու և ղեկավարելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելը», «հանցագործությունն ու հանցագործին գովելու» հոդվածներով: Եվ ընդհանուր առմամբ 142 տարվա բանտարկություն է սպառնում Դեմիրթաշին: Վերջինս նկատել է տվել, որ դատարաններն իրեն դատելու գործում ամենասկզբից քաղաքական մոտեցում են արտահայտել:
«Իշխանությունները, ի դեմս ԱԶԿ-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության) ղեկավարի, մինչև այժմ շարունակում են ինձ մեղադրել: Իմ դատավարությունը մեդիայով է իրականացվում, հասարակության մեջ է իրականացվում. իշխանությունն է իրականացնում: Պաշտպանությունս արդեն այդ համատեքստում եմ կառուցելու»,- ասել է 2 տարուց ավել անազատության մեջ պահվող քուրդ կուսակցապետը:
Դեմիրթաշն այնուհետև ուշադրություն է հրավիրել կալանավորված ԺԴԿ-ական պատգամավոր Լեյլա Գյուվենի՝ Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանին հարազատների հետ տեսակցելու թույլտվություն տրամադրելու համար արդեն 76 օր ձգվող հացադուլին: Դեմիրթաշը արդարացի է համարել Գյուվենի պահանջը և ողջունել տարբեր մեկուսարաններում հացադուլ հայտարարած իրենց կալանավորված ընկերներին:
Քուրդ գործիչը հայտարարել է, որ խորհրդարանն իրեն և ընկերներին անձեռնմխելիությունից զրկելիս չի ուսումնասիրել իրենց գործերը և անձեռնմխելիությունից զրկել է հակասահմանադրական ճանապարհով:
«Ինձ կալանքի տակ պահող դատարանը 1.5 մլն գլխագնով փնտրվող ԻՊ-ի պարագլուխներից Այշենուր Ինջիին ազատ է արձակել՝ որպես խափանման միջոց կիրառելով ստորագրությունը չհեռանալու մասին: Փաստորեն դատարանը բարձրաստիճան ԻՊ-ականի նույնիսկ մեկ օր կալանավորված մնալը իրավունքի խախտում է համարել: Նրան հանդեպ Ձեր դիրքորոշումն այդպիսինն է, իմ հանդեպ՝ այսպիսինը: Ահա սա է խնդիրը»,- իր պաշտպանական խոսքում ասել է Դեմիրթաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |