• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:24, 25 Հունվար 2019

Թուրքիայում կալանավորված քուրդ պատգամավորը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի

Թուրքիայում կալանավորված քուրդ պատգամավորը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) Հաքքարի շրջանից ընտրված պատգամավոր Լեյլա Գյուվենի նկատմամբ Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 9-րդ դատարանը  ազատ արձակման որոշում է կայացրել: 

Հունվարի 25-ին` Գյուվենի հացադուլի 79-րդ օրը,  դատարանը վճռել է, որ Գյուվենի նկատմամբ խափանման միջոցը կալանքից փոխվի երկրից չհեռանալու ստորագրությամբ:

Դատական նիստին ներկա չեն գտնվել ոչ մեղադրյալը, ոչ էլ վերջինիս փաստաբանները:  

Հիշեցնենք, որ Գյուվենը  ձերբակալվել էր 2018թ. հունվարի 22-ին, իսկ 9 օր անց կալանավորվել  Դիարբեքիրի նշյալ դատարանի կողմից: 

Նշենք, որ Գյուվենի նկատմամբ  «ժողովրդի մեջ քինախնդրություն և թշնամանք հրահրելու կամ տարածելու» մեղադրանք էր առաջադրվել հեռուստատեսության եթերում հնչեցրած հայտարարությունների և սոցցանցերում «Ձիթենու ճյուղ» շարժման վերաբերյալ կատարած  հրապարակումների համար:  Նրան սպառնում էր 17 տարի 6 ամսից մինչև 31 տարի 6 ամիս ազատազրկում:

2018թ. նոյեմբերին կայացած դատական նիստին Գյուվենը հայտարարել էր, որ հացադուլի միջոցով նա իր բողոքն է արտահայտում ՔԲԿ-ի առաջնորդ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ:

Պատգամավորի խոսքով` նա մինչև մահ անգամ շարունակելու է հացադուլը, քանի դեռ Օջալանի մեկուսացմանը վերջ չի տրվել և դատարանը  չի դադարել անօրինական վճիռներ կայացնելուց:

Գյուվենը հայտնել է, որ ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել` ոգնշնչվելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դիրքորոշումից, որով կնոջը քաղաքականության մեջ լայն տեղ է հատկացվում:

Աղբյուր`    Anadoluajans

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}