Իրավական12:15, 30 Հունվար 2019
ՄԻԵԴ-ի վճռով Թուրքիան 68․000 եվրո փոխհատուցում կվճարի կիպրոսցի ընտանիքին

Մարդու իրավունքների եվրոպականա դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է 68․000 եվրոյի փոխհատուցում վճարել կիպրոսցի մի ընտանիքի։ Բացի այդ՝ Անկարան ևս 10․000 եվրո կվճարի՝ դատական ծախսերի փոխհատուցման համար։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան բավարար աջակցություն չի ցուցաբերել Կիպրոսին՝ այնտեղ բնակվող մի թուրքական ընտանիքի սպանության գործի բացահայտման հարցում, ինչի արդյունքում հնարավոր չի եղել արդար դատավարություն իրականացնել։
Էմաս, Զերրին և Էյլուլ Գյուզելյուրթլուները սպանված էին հայտնաբերվել 2005թ․ հունվարի 15-ին՝ Հարավային Նիկոսիայում՝ ճանապարհի եզրին։ Հանցագործներն այնուհետև ապաստանել էին Կիպրոսի հյուսիսային՝ թուրքական հատվածում։ Ընտանիքը բողոքով դիմել էր ՄԻԵԴ։
Դատարանը եկել է այն եզրակացության, որ երկու պետությունն էլ՝ Թուրքիան և Կիպրոսը, պարտավորությունների իրենց բաժինն ունեին հանցագործության բացահայտման հարցում, սակայն Թուրքիան չի կատարել անգամ իր նվազագույն պարտավորությունները։ Ավելին, Թուրքիան ոչ միայն չի աջակցել գործընթացին, այլև Կիպրոսից պաշտոնապես պահանջել է արտահանձնել մեղավորներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |