Իրավական11:46, 05 Փետրվար 2019
Պոլսահայ գրող Հայկո Բաղդատի դեմ Թուրքիայում 10 տարում 21 հետաքննություն է սկսվել

Պոլսահայ գրող և լրագրող Հայկո Բաղդատը, ով ներկայումս ապաստանել է Գերմանիայում, հրապարակել է Թուրքիայում իր դեմ սկսված հետաքննությունների ցանկը։
Facebook-ում կատարված հարապարակմանը կից Բաղդատը գրել է․ «Ինչպես պարզեցինք՝ իմ դեմ սկսված ուղիղ 21 տարբեր հետաքննություններ կան։ Երբ երկիրը այս վիճակում է, ինձ առաջադրված ամեն մի «հանցանք» ինձ համար պատվո շքանշան է․․․»։
Հրապարակված փաստաթղթերից դատելով՝ հայ լրագրողի դեմ հարուցված հետաքննություններից մեկը թվագրվում է 2008, մեկը՝ 2009, 5-ը՝ 2017, 10-ը՝ 2018 և 2-ը՝ 2019 թվականով։
Հետաքննություններից 4-ը (28/08/2008թ․, 11/05/2009թ․, 30/03/2017թ․, 18/01/2019թ․) դադարեցվել են, 5-ի վերաբերյալ դեռևս որևէ որոշում չի կայացվել։
Ուշագրավ է, որ Բաղդատի դեմ սկսված հետաքննությունները մեծ մասը փաստաթղթերում բնութագրվել է որպես «մամուլի միջոցով կատարված հանցագործության հետաքննություն»։ Այլ կերպ ասած՝ հայ լրագրողը շուրջ մեկ տասնամյակ քրեական հետապնդման է ենթարկվել հենց լրագրությամբ զբաղվելու պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |