• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:24, 07 Փետրվար 2019

Փայլանը հայկական գանձեր որոնող ոստիկանների թեման բարձրաձայնել է մեջլիսում

Փայլանը հայկական գանձեր որոնող ոստիկանների թեման բարձրաձայնել է մեջլիսում

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը օրեր առաջ Դիարբեքիրի Սիլվան շրջանում հայկական գանձեր որոնող ոստիկանների հարցը բարձրացրել է մեջլիսում: Հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցադիմումի մեջ Փայլանը թեմայի վերաբերյալ հետևյալ հարցերն է հղել Սոյլուին.

«1. Ի՞նչ տեղեկություններ կան այն մասին, թե «հայերին պատկանող թաղված ոսկիները գտնելու նպատակով փոսեր փորած» անվտանգության աշխատակիցները ինչքան ժամանակ են նման գործունեություն ծավալել, քանի փոս են փորել և մինչ այսօր ինչ քանակությամբ հայկական թաղված/թաքցված իրեր են գտել:

2. Հայկական և հունական մշակութային ժառանգության նմուշներ ու թաղված թանկարժեք իրեր մնացած շրջանների ոստիկանության աշխատակիցների նկատմամբ վերոնշյալ գործունեությամբ զբաղվելու համար քանի՞ իրավական գործընթաց է նախաձեռնվել:  

3. Արդյո՞ք սկսվել է հետաքննություն այն պնդումների վերաբերյալ, ըստ որոնց քաղաքացիները մուտքը արգելված այնպիսի շրջաններում, ինչպիսին Սուրն է, այլ ոստիկանության աշխատակիցներ գանձախուզությամբ են զբաղվում:

4. Նախարարությունը ի՞նչ միջոցներ է ձեռք առնում գանձախուզության դեմ, որը մեծ վնաս է հասցնում մեր երկրի պատմական հարստություններին:

5. Ի՞նչ եք մտածում պատմական ժառանգություն հանդիսացող իրերի գողությունների ու գանձախուզության դեմ պայքարի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու մասին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանի պատմական շենքերից մեկի բակում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:  

Աղբյուր`    Demokrathaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}