• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:12, 07 Փետրվար 2019

Պուտինը մասամբ չեղարկել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը

Պուտինը մասամբ չեղարկել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է, որպեսզի չեղարկեն վիզային ռեժիմը Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստան են մուտք գործում աշխատանքային և դիվանագիտական այցելություններով, կամ եթե բեռնատար մեքենաների վարորդներ են:

Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն` կարճաժամկետ  աշխատանքային այցով մեկնող սովորական անձնագիր կրող Թուրքիայի  քաղաքացիների, միջազգային փոխադրումների  ոլորտում  աշխատող թուրք վարորդների, ներառյալ  դիվանագիտական ներկայացուցիչների համար,  ովքեր  Թուրքիայից կմեկնեն Ռուսաստան  կգործի առանց վիզային ռեժիմ:

Նշվում է, որ Պուտինի որոշման ընդունումը  կապված է Թուրքիայի հետ փոխադարձության սկզբունքով սովորական անձնագիր և դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին երկկողմ պայմանավորվածությամբ:

Նշենք, որ Թուրքիայի կողմից 2015թ. նոյեմբերին ռուսական SU-24  ինքնաթիռի խոցումից հետո  Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ տնտեսական  պատժամիջոցներ էր սահմանել: Ավելի ուշ  սահմանված տնտեսական պատժամիջոցներից մի քանիսը չեղարկել էր: 

Ինքնաթիռային միջադեպից ընդամենը 2 օր անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը որոշել է 2016թ. հունվարի 1-ից դադարեցնել Թուրքիայի հետ գործող ոչ վիզային ռեժիմը: 

Աղբյուր`    DHA

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}