Իրավական06:14, 08 Փետրվար 2019
Թուրք կինն ամիսներ շարունակ խոշտանգվել է իրավապահների կողմից

Անկարայում սկսվել է «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության» անդամ Այթեն Օզթուրքի դատավարությունը։ Այդ կուսակցությունն Անկարայի կողմից հռչակված է ահաբեկչական: 2018-ի մարտի 8-ին Օզթուրքը Թուրքիայի հետախուզական ծառայության հատուկ օպերացիայի արդյունքում կալանավորվել էր Լիբանանում և տեղափոխվել Թուրքիա։
Ըստ մեղադրյալի փաստաբանների՝ մինչև օգոստոսի 28-ը Օզթուրքն Անկարայի անհայտ մի կենտրոնում Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվել է կկտանքների։ Իսկ երբ նա տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք, իրավապահները պարզապես անտեսել էին նրա բողոքները։ Փաստաբանների վկայությամբ՝ Օզթուրքը ոստիկանական բաժանմունք էր տեղափոխվել բազմաթիվ վերք-վնասվածքներով և չափազանց հյուծված։
«Իմ պաշտպանյալի մարնի վրա 896 վերք տեսա։ Ես նույնիսկ վախեցա դիպչել նրան։ Առկա էին թաց և խոր վերքեր։ Այդ ինչ խոշտանգումների կենտրոն կա Անկարայում: Միայն թե չգիտենք դա պատկանում է Ազգային հետախուզական ծառայությա՞նը, թե՞ մեկ այլ կառույցի»,-ասել է մեղադրյալի իրավաբաններից մեկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |