Իրավական07:43, 11 Փետրվար 2019
Ժնևի պետական հաստատություններում մուսուլման կանանց արգելվել է գլխաշոր կրել

Շվեյցարիայի Ժնևի կանտոնում (երկրամաս) ընդունված աշխարհիկության օրենքի վերաբերյալ անցկացված հանրաքվեի արդյունքում երկրամասի բոլոր պետական հաստատություններում արգելվել է կրոնական խորհրդանիշների օգտագործումը: Օրենքը արգելում է նաև մուսուլման կանանց կրել գլխաշորեր:
Այս օրենքը Ժնևի խորհրդարանի կողմից ընդունվել էր դեռևս 2018-ի ապրիլին: Սակայն որոշ ընդդիմադիր կուսակցություններ ու մուսուլմանական կազմակերպություններ օրենքի դեմ արշավ էին սկսել, ու օրենքը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կազմակերպել: Արդյունքում նրանք հանրաքվեի համար պահանջվող 5227 ստորագրության փոխարեն կարողացել էին հավաքել 8000 ստորագրություն: Նախօրեին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում մասնակիցների 55 տոկոսը քվեարկել է օրենքի ընդունման օգտին (դեմ է քվեարկել մասնակիցների 43 տոկոսը):
Ժնևի թուրքական կազմակերպությունները օրենքը համարել են իսլամաֆոբիայի դրսևորում և հայտարարել, որ պատրաստվում են օրենքը չեղարկելու համար դիմել Շվեյցարիայի սահմանադրական դատարան:
Նշենք, որ 500 հազար բնակչություն ունեցող Ժնևի երկրամասի բնակչության 6 տոկոսը մուսուլմաններ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |