Իրավական09:32, 15 Փետրվար 2019
Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակված քուրդը դատապարտվեց 16 ամսվա ազատազրկման

2018 թվականի օգոստոսի 11-ին Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա մոլոտովյան կոկտեյլներ նետած ազգությամբ քուրդ Էրջան Փոլաթերը հոլանդական դատարանի կողմից դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման:
Հոլանդիայի դատախազությունը 20 ամսվա ազատազրկում էր պահանջել 2018 թվականի օգոստոսի 11-ին Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա մոլոտովյան կոկտեյլներ նետած Էրջան Փոլաթերի համար:
Դատախազության տարածած հայտարարության մեջ նշվել էր, որ մեղադրյալը դիտավորությամբ է ընտրել Թուրքիայի հյուպատոսարանի շենքը և 3 մոլոտովյան կոկտեյլ (հրդեհ առաջացնող ինքնաշեն պայթուցիկ) նետել:
Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չէին եղել, շենքն էլ աննշան վնաս էր կրել:
Փոլաթերի դատավճիռը պետք է կայացվեր փետրվարի 14-ին: Երեկ հրապարակված դատավճռից էլ պարզ է դարձել, որ Փոլաթերը դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման, որից 6 ամիսը՝ պայմանական:
Նշենք, որ 2004 թվականին Հոլանդիայի կողմից փախստականի կարգավիճակ ստացած Փոլաթերի նկատմամբ դեռ տարիներ առաջ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամ լինելու մեղադրանքով միջազգային հետախուզում էր հայտարարվել Թուրքիայի կողմից:
2012-ին Թուրքիայի պահանջով Բուլղարիայում ձերբակալված Փոլաթերը Թուրքիային չի արտահանձնվել, քանի որ Հոլանդիայում փախստականի կարգավիճակ է ունեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |