Իրավական13:31, 11 Մարտ 2019
Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանի նկարը հատակին փռած վարորդի դեմ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել մի ավտոբուսի վարորդի դեմ, ով մաքրություն պահպանելու նպատակով ավտոբուսի աստիճանին թերթ է փռել։ Պատճառն այն է, որ թերթի այդ էջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարն է եղել։
Էրդողանի՝ ողջ էջն ընդգրկող լուսանկարով թերթը Անկարա-Բուրդուր ավտոբուսի աստիճանին տեսնելով՝ ուղևորներից մեկը անհարմար է զգացել և թերթը շրջել։ Բայց կանգառից հետո ուղևորը նկատել է, որ թերթը նորից շրջված է ու Էրդողանի նկարը դարձյալ հայտնվել է ոտքի տակ փռված վիճակում։
Բուրդուր հասնելուն պես ուղևորը ոստիկաններին բողոքել է վերոնշյալ վարորդից։ Վերջինս բերման է ենթարկվել և հարցաքննվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» կասկածանքով։
Վարորդը իր ցուցմունքում նշել է, որ ավտոբուստ մաքրելուց հետո թերթն ինքն է փռել աստիճանին, այնուհետև անծանոթ մեկը թերթը վայր է գցել, իսկ ինքը այն նորից տեղն է դրել։ Վարորդը նշել է, որ նախագահին վիրավորելու որևէ մտադրություն չի ունեցել։ Հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |