Իրավական08:36, 19 Մարտ 2019
Էրդողանն անդրադարձել է Հոլանդիայում զինված հարձակման մեջ կասկածվող թուրք ահաբեկչի հարցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ հայտարարություն է արել:
Քանի որ տրամվայում զինված հարձակում կատարած անձը ազգությամբ թուրք է, Էրդողանը նշել է, որ թուրքական հետախուզությունն ուսումնասիրում է դեպքի մանրամասները:
«Հետաքննվում է, թե արդյոք այդ հարձակումը ահաբեկչական է, թե ուղղակի անձնական բնույթի հաշիվ է: Մեր հետախուզական ծառայությունը պարզում է դեպքի մանրամասները: Սպասում ենք արդյունքների»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Ուտրեխտում տեղի ունեցած զինված հարձակումը և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում 37-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել տրամվայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին՝ ազգությամբ թուրք 37-ամյա Գյոքմեն Թանըշին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |