• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:03, 20 Մարտ 2019

Ցմահ դատված ընդդիմադիր լրագրողից դատարանը պահանջում է 1300 դոլար վճարել Էրդողանին

Ցմահ դատված ընդդիմադիր լրագրողից դատարանը պահանջում է 1300 դոլար վճարել Էրդողանին

Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը լրագրող և գրող Ահմեթ Ալթանի դեմ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով հարուցված քրգործով վճիռ է կայացրել։

2016թ․ «P24» ընդդիմադիր պարբերականի համար գրած «Նոր Էրգենեքոն» հոդվածի պատճառով Ալթանը 7․000 թուրքական լիրա (շուրջ 1.270 դոլար) փոխհատուցում պետք է վճարի Էրդողանին։

Դատական նիստին մասնակցել են Ալթանի փաստաբան Ֆիգեն Չալըքուշուն և Էրդողանի փաստաբան Էլա Էզգի Յելմենը։ Վերջինս նշել է, որ Ալթանն Էրդողանին «գող» է անվանել, ինչը չի կարող որպես քննադատություն որակվել։

Ահմեթ Ալթանը դատական նիստին մասնակցել է տեսաձայնային կապի միջոցով․ նա «սահմանադրությունը խախտելու» մեղադրանքով ծանր ռեժիմի ցմահ ազատազրկման է դատապարտված և գտնվում է Սիլիվրիի բանտում։

Իր պաշտպանական ելույթում Ալթանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ Էրդողանին անձնական վիրավորանք հասցնելու համար որևէ դրդապատճառ չունի և իր հոդվածում միայն Էրդողանի քաղաքական գործունեությանն ուղղված քննադատություններ է հնչեցրել։ Ալթանի փաստաբան Չալըքուշուն էլ պահանջել է, որ մեղադրյալն արդարացվի՝ խոսքի ազատության իրավունքի հիման վրա։

Դատարանը, սակայն, Ահմեթ Ալթանին մեղավոր է ճանաչել և նախ դատապարտել 11 ամիս 20 օր ազատազրկման, ապա հաշվի առնելով մեղադրյալըի անձն ու սոցիալ-տնտեսական վիճակը՝ ազատազրկման պատիժը փոխարինել է տուգանքով։

Ահմեթ Ալթանը Թուրքիայում հայտնի լրագրող, գրող և բանաստեղծ է։ Նա եղել է հայտնի ընդդիմադիր «Taraf» թերթի գլխավոր խմբագիրը, թղթակցել  «Nokta» ամսագրին, «Hürriyet» և «Güneş» թերթեին: 2018թ․ փետրվարի 16-ին թուրքական դատարանը Ահմեթ Ալթանին, նրա եղբայր Մեհմեթ Ալթանին և Նազլը Ըլըջաքին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասին նախապես տեղեկություններ ունենալու և թաքցնելու, ինչպես նաև՝ սահմանադրությունը խախտելու մեղադրանքով։ Նույն թվականի փետրվարի 28-ին Ահմեթ Ալթանը մեկ այլ գործի շրջանակներում դատապարտվել էր ևս 5 տարի 11 ամիս ազատազրկման։ Այս անգամ լրագրողը մեղադրվում էր «հանրապետության նախագահին վիրավորելու» և «ահաբեկչական խմբավորման օգտին քարզչություն» անելու մեջ։

Աղբյուր`    bianet.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}