Իրավական07:41, 22 Մարտ 2019
Աթաթուրքին «Անգլիայի լրտես» անվանած ուսուցչին մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայում դպրոցի ուսուցիչի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձը վիրավորելու մեջ:
Նշվում է, որ միջնակարգ դպրոցում աշխատող ուսուցիչը ուսուցչանոցում Աթաթուրքի հասցեին հետևյալ արտահայտությունն է արել.
«Աթաթուրքն աթեիստ է, Անգլիայի լրտես: Հայրը հայտնի է, թե ով է, սակայն հայտնի չէ, թե ով է նրա պապը: Աթաթուրքը թուրք բնակչությանը, որպեսզի կարողանա Սալոնիկից տեղափոխել Թուրքիա, կղզիները տվել է Հունաստանին: Նրա մասին օրենքը, երբ դուրս գա, կտեսնեք, թե ով է եղել նա»:
Ուսուցիչներից մեկը, լսելով այդ խոսքերը, բողոքել է ազգային կրթության վարչությանը և դիմել դատախազություն:
Հարցաքննության ժամանակ, սակայն, մեղադրվող ուսուցիչը հերքել է այդ խոսքերը և ասել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նրան տեղափոխել են այլ դպրոց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |