Իրավական08:45, 22 Մարտ 2019
Թուրքիայում 5 քաղաքական կուսակցության դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հայց է ներկայացրել Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն՝ ընդդեմ հինգ քաղաքական կուսակցությունների։ Խոսքը մասնավորապես «Մեծ միություն» (BBP), «Տնտեսություն և զարգացում» (EKP), «Համաշխարհային ուղի» (EYP), «Թուրքիայի աշխատավորական» (TİP) և «Ազգայնական Թուրքիա» (MTP) կուսակցությունների մասին է։
Սահմանադրական դատարանն աուդիտի է ենթարկել այդ կուսակցությունների՝ 2016 և 2017 թվականների ֆինանսական հաշիվները։ Նշված կուսակցությունների կենտրոնական և նահանգային կառույցների ֆինանսական հաշվետվություններում և շարժական ու անշարժ գույքի վերաբերյալ ամփոփագրերում թերացումներ են արձանագրվել։ Բացի այդ, կուսակցությունները խորընդոտել են դատարանին հաշվետվություն ներկայացնելու համար համապատասխան փաստաթղթերի փաթեթի ձևավորվան և հաշվետվությունից դուրս մնացած եկամուտների ու ծախսերի ուսումնասիրման աշխատանքներին։
Ուստի Սահմանադրական դատարանը «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի 74-րդ և 111-րդ հոդվածի հիման վրա դիմել է Անկարայի գլխավոր դատախազությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |