Իրավական13:13, 25 Մարտ 2019
Զեկույց․ «Թուրքիայում աշխատանքային իրավունքներն անմխիթար վիճակում են»

Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիայում աշխատանքային իրավունքները անմխիթար վիճակում են։
Եվրոպական խորհրդի կազմում գործունեություն ծավալող կոմիտեն արձանագրել է, որ Թուրքիան Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին համապատասխանության տեսակետից 32 երկրների ցանկում 22-րդ տեղն է գրավել։
Ըստ զեկույցի՝ խարտիայի 16 հոդվածներից 5-ի պահանջները Թուրքիան չի կատարում, 7 հոդվածների պահաջներին համապատասխանում է, իսկ 4 հոդվածի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրվել։
Թուրքիան մասնավորապես չի համապատասխանում աշխատավարձերից կատարվող պահումների վերաբերյալ Եվրոպական խարտիայի 4-րդ հոդվածի 5-րդ կետին։ Այս երկրում կատարվող պահումներից հետո մնացող նվազագույն աշխատավարձը բավարար չէ բանվորների և խնամքի կարիք ունեցող մարդկանց համար։
Թուրքիայում աշխատանքային ժամերի շաբաթական քանակը ամենամեծն է և կազմում է ավելի քան 60 ժամ։ Խախտվում է նաև աշխատանքից հեռացնելուց առաջ աշխատակիցներին նախապես զգուշացնելու պահանջը։
Նշենք նաև, որ աշխատանքից հեռացնելուց առաջ պատշաճ ծանուցումների բացակայությունը, գործադուլի իրավունքի արհամարհումը և աշխատավարձերից կատավող անարդար պահումները ուսումնասիրվող 35 երկրներում ամենից հաճախ գրանցվող խախտումներն են։
Եվրոպայի սոցիալական խարտիան Եվրոպական խորհրդի կողմից ընդունվել է 1961 թվականին և անդամ երկրների համար պարտադիր բնույթ է կրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |