• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:39, 26 Մարտ 2019

CNN Türk-ի դեմ հետաքննություն է սկսվել

CNN Türk-ի դեմ հետաքննություն է սկսվել

Ամերիկյան CNN հեռուստաընկերության գլխամասային գրասենյակը CNN Türk-ի դեմ հետաքննություն է սկսել։ Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) Ամերիկայի ներկայացուցիչ Յուրթեր Օզջանը տեղեկացրել է, որ անձամբ նման պահանջով դիմել է CNN-ի գլխամասային գրասենյակին և CNN-ի պաշտոնյաներից մեկից ստացված էլեկտրոնային հաղորդագրության համաձայն՝ հայցին ընթացք է տրվել։ Ընդդիմադիր գործիչը հավելել է, որ առաջիկայում ակնկալվում է նաև CNN-ի  պաշտոնական պատասխանը։

Հետաքննության պատճառը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ - HDP) համանախագահ Սեզաի Թեմելիի՝ իրականում գոյություն չունեցող ցուցմունքների հրապարակումն է։ 

Օզջանը տեղեկացրել է նաև, որ օրեր առաջ իշխող կուսակցությանը մոտ կանգնած «Sabah» թերթի լուրը վերահրատարակած CNN Türk-ը ներկայացրել է մի ցանկ, որում ներառված են եղել ԺՀԿ-ի, «İyi» կուսակցության և «Saadet» կուսակցության մի շարք թեկնածուներ։ Հրապարակման մեջ առաջ է քաշվել այն պնդումը, որ նշված թեկնածուները առնչություն ունեն Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության  (ՔԲԿ- PKK) հետ։

CNN-ի գլխամասային գրասենյակին ուղղված նամակում Օզջանը նշել է․ «Հարգելի պատասխանատուներ, ես Յուրթեր Օզջանն եմ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության Ամերիկայի ներակայացուցիչը։ Թուրքիայում կանխամտածված կերպով սխալ լրատվություն տարածելու սովորություն ձեռք բերած CNN Türk-ի մասին Ձեզ նախկինում էլ գրել էի։ Տեղեկացնեմ նաև, որ երկու օր առաջ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած «Sabah»-ի լուրը վերահրատարակած CNN Türk-ը հրապարակել է մի ցանկ՝ պնդելով, թե ԺՀԿ, «İyi» կուսակցության և «Saadet» կուսակցության մի շարք թեկնածուներ PKK-ի հետ առնչություն ունեն։

Հաշվի առնելով, որ Թուրքիայում ահաբեկչության հետ կապի մեջ մեղադրվողները չեն կարող ոչ մի դեպքում որպես թեկնածու մասնակցել որևէ ընտրության, կարելի է ասել, որ «Sabah»-ի չարակամ լուրը CNN Türk–ի կողմից կարող էր վերահրապարակվել միայն հետևյալ պատճառներով․

1. CNN Türk-ը չգիտի Թուրքիայի օրենքները։

2. CNN Türk-ը մեղադրում է արդարադատության նախարարությանը, գերագույն ընտրական հանձնաժողովին և Թուրքիայի դատական համակարգին՝ իրենց գործը ճիշտ չկատարելու և «ահաբեկիչներին» ընտրություններում  թեկնածու դառնալու հնարավորություն տալու մեջ։

3. CNN Türk-ը գիտակցաբար և կանխամտածված ձևով սխալ և անբարո լուրեր հրապարակելով՝ աջակցում է ԱԶԿ-ի ռեժիմի այն պնդմանը, թե ընդդիմադիր կուսակցությունները համագործակցում են ահաբեկիչների հետ»։

Աղբյուր`    tr.sputniknews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}