Իրավական12:43, 27 Մարտ 2019
Էրդողանին «պարոն սպառված» անվանած պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էնգին Ալթայի դեմ հետաքննություն է սկսվել: Պատճառն այն է, որ նա Թուրքիայի նախագահ Էրդողանին և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդին վիրավորանք պարունակող խոսքեր է հասցեագրել:
Անկարայի գլխավոր դատախազության փոխանցմամբ` Ալթայի դեմ հետաքննություն է սկվել «Հանրապետության նախագահի անձի, պետպաշտոնյայի հասցեին վիրավորանք և սպառնալիք հնչեցնելու» հոդվածի հատկանիշներով:
Պատգամավորը «Քաղաքական օրակարգ» հաղորդման ժամանակ առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ է արել՝ նշելով, որ ընտրություններից հետո քաղաքացիները հաշիվ են պահանջելու «բանտախցում» հայտնված Էրդողանից և MHP-ի առաջնորդ Բահչելիից:
Էնգին Ալթայը հաղորդման ժամանակ Էրդողանին անվանել է «պարոն սպառված», իսկ Դևլեթ Բահչելիին` «պարոն սապատ»:
Ալթայը, քննադատելով հետաքննություն սկսելու որոշումը, Twitter-ում գրառում է կատարել այն մասին, որ թուրքերենում «hücre» բառը, բացի «բանտախուց» իմաստից ունի նաև այլ իմաստ. քվեատուփ և հավելել, որ իշխանամետ լրատվամիջոցներն են բանտախուց գրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |