Իրավական13:21, 31 Մարտ 2019
Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն ընթանում են ծեծկռտուքներով

Մարտի 31-ին Թուրքիայում ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ տարբեր շրջաններում շարունակվում են միջադեպեր գրանցվել համայքապետի թեկնածուների և վերջիններիս սատարող կողմնակիցների միջև։
Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա շրջանի տարբեր թաղամասերում համայնքապետերի և նրանց հարազատների միջև ծագած կռվի հետևանքով 25 հոգի վնասվածք է ստացել։
Բախման ժամանակ կռվի մասնակիցներն օգտագործել են զենք, փայտ և քար։
Վիրավորները հոսպիտալացվել են։ Միջադեպի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանական ստորաբաժանումների կողմից։
Մի դեպք էլ գրանցվել է Դիարբեքիրի շրջաներից մեկում։ Ներկայիս համայնքապետ և այս ընտրություններում թեկնածու առաջադրված Սաիթ Ա․-ի և մյուս կուսակցությունից առաջադրված համայքապետի թեկնածու Նևզաթ Փ․-ի միջև վեճ է տեղի ունեցել։
Վեճի պատճառը եղել է այն, որ ընտրատեղամասում թռուցիկներ են տարածել։ Ծեծկռտուքին միացել են նաև վերջիններիս հարազատները։ Այդ ամենի հետևանքով Սաիթի եղբայրը և Նևզաթի որդին դանակահարվել են։ Նրանց նույնպես տեղափոխել են հիվանդանոց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |