• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 13:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:58, 10 Ապրիլ 2019

Եվրադատարանը դատապարտել է Թուրքիային 8-ամյա երեխային բերման ենթարկելու համար

Եվրադատարանը դատապարտել է Թուրքիային 8-ամյա երեխային բերման ենթարկելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դատապարտել է Թուրքիային 8-ամյա երեխային ոստիկանական տեղամաս բերման ենթարկելու համար՝ դա ճանաչելով որպես մարդու իրավունքների խախտում:

ՄԻԵԴ-ը  Թուրքիային մեղավոր է ճանաչել մասնավորապես «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» (ՄԻԵԿ) ազատության և անվտանգության իրավունքի վերաբերյալ 5-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու մեջ:

Ստրասբուրգի դատարանը իր որոշման մեջ նշել է, որ մանկահասակ երեխայի ձերբակալությունը օրինական չի եղել, այլ եղել է կամայական և վնասելու է  նրա հոգեկան առողջությունը: 

ՄԻԵԴ-ի որոշմամբ` Թուրքիան պիտի 7800 եվրո տուգանք վճարի հայց ներկայացրած  Յասեմին Թարաքին և նրա որդուն` Բիրթան Սինան Դեփեյին: 

Հիշեցնենք, որ 2001թ. Սինան Թեփեյի մայրը որդուն թողել էր հարևանի տանը: Ոստիկանական ուժերը գողության կասկածանքով խուզարկել էին տունը և 8-ամյա Թեփեյին բերման էին ենթարկել ու 1 օր պահել ոստիկանական տեղամասում:

Մայրը` Յասեմին Թարաքը, որդուն փնտրել էր երկու ոստիկանանական տեղամասում, սակայն չէր գտել, 2 օր անց նրան գտել էր Բեյօղլուի ոստիկանատանը:

Աղբյուր`    Euronews

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}